Լիբանանի վարչապետն առաջարկել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել

16:44   09 Օգոստոս 2020    289

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը Բեյրութում հավաքված ցուցարարներին ուղերձում ճգնաժամից դուրս գալու ելք է անվանել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը:

«Կառավարության հաջորդ նիստին կներկայացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին առաջարկը», - ասել է երկրի վարչապետը:

Վերջինս հավելել է, որ պայթյունի պատճառների հետաքննությունը չի ավարտվի, քանի դեռ չեն բացահայտվի «բոլոր մեղավորները»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լիբանան  


Վերնագիրի այլ պիտակները