Նագասակիում հարգել են միջուկային հարձակման զոհերի հիշատակը

17:50   09 Օգոստոս 2020    274

Ճապոնիայի Նագասակի քաղաքում հիշատակի արարողություն է տեղի ունեցել միջուկային հարձակման 75-ամյակի հետ կապված, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Եթե մարդկությունը չի գիտակցում միջուկային զենքի սպառնալիքը, քանի դեռ այն նորից չի կիրառվել, մեր իրավիճակը կշարունակի մնալ բարդ», – ասել է քաղաքապետ Թոմիհիսա Թաուեն:

Նա նաև շեշտել է, որ մարդկությունը դեռևս չի գիտակցում ատոմային պատերազմի սարսափը:

Կորոնավիրուսի պատճառով արարողությանը ներկա է եղել ընդամենը 500 մարդ, ինչը սովորականից տասն անգամ պակաս է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները