Վրաստանը հայտարարել է ՆԱՏՕ-ին անդամակցելու պատրաստակամության մասին

13:52   09 Օգոստոս 2020    389

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան «Ինտերֆաքս»-ին տված հարզացրույցում ասել է, որ երկիրը շարունակում է ամրապնդել գործընկերային հարաբերությունները ռազմավարական ոլորտներում` ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ:

Նրա համոզմամբ` Վրաստանի եվրոատլանտյան ինտեգրումը և Վրաստանի խաղաղ զարգացումը նախապայման են երկրի տարածքային ամբողջականության վերականգնման համար:

«Այսօր Վրաստանը լիովին պատրաստ է անդամակցել ՆԱՏՕ-ին: Մեր գործընկերները դա տեսնում և գնահատում են: Սա գործընթաց է, և մենք անպայման այն կհասցննեք մինչև վերջ»,- ընդգծել է Գախարիան:

Վրացական իշխանությունները բազմիցս հայտարարել էին, որ երկիրը չի կարող դառնալ Հյուսիսատլանտյան դաշինքի մաս, քանի դեռ չի լուծել իր բոլոր տարածքային վեճերը: 2019 թվականին Վրաստանում ՆԱՏՕ-ի Դաշնակիցների գրասենյակի ղեկավար Ռոզարի Պուգլիսին հայտարարել էր, որ Դաշինքը չի դիտարկի Վրաստանի անդամակցությունն առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքների:

ՆԱՏՕ-ի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ այդ «գրավյալ տարածքները» Վրաստանի մաս են կազմում, և, հետևաբար` դաշինքին մասնակցության հարցը կարող է միայն հաշվի առնել դրանք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները