Տղամարդը ինքնասպան է եղել գլխում խրված երգի պատճառով

18:42   09 Օգոստոս 2020    258

Հարավային Ուելսի բնակիչը ինքնասպանություն է գործել այն պատճառով, որ գլխում անընդհատ նույն երգն էր պտտվում:

Այս մասին հայտնում է Daily Star-ը: 55-ամյա Էնթոնի Ուեյն Ուոլթերսը երկար ժամանակ տառապում էր հոգեկան խանգարումով, որի պատճառով նրա մոտ ախտորոշվել էր կպչուն նևրոզ և անքնություն: Վերջին լսած երգը խրվում էր գլխում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հունվարի 26-ին Ուոլթերը զանգահարել է ընկերոջը`Դեյվիդ Ուիլյամսին, և ասել, որ պատրաստվում է ինքնասպան լինել: Նա բացատրել է, որ տառապում է երկարատև ընկճախտից և անքնությունից: Ուիլյամսը զանգի մասին անմիջապես տեղեկացրել է տեղի ոստիկանությանը: Ինքը՝ Ուոլթերսը, նույնպես զանգել է ոստիկանություն և իրավապահներին հայտնել ինքնասպանություն գործելու իր մտադրության մասին:

Ոստիկանները ժամանել են Ուոլթերսի նշած վայրը, բայց տղամարդը հրաժարվել է խոսել նրանց հետ: Նրան փրկել չի հաջողվել: Ուոլթերսն ապրում էր հոր՝ Դեյվիդ Ուոլթերսի հետ։ Նա գրություն է թողել, որում պատմում է այն մասին, թե ինչպես է տառապել վերջին երգի համախտանիշից:

Նա ներողություն է խնդրել իր գործողությունների համար և տեղեկություն է տրամադրել իր հաշիվների և իրեն պատկանող մեքենայի մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հարավային-Ուելս  


Վերնագիրի այլ պիտակները