Բեյրութում բողոքի ցույցերի ընթացքում վիրավորվել է ավելի քան 700 մարդ

18:56   09 Օգոստոս 2020    269

Բեյրութում հակակառավարական ցույցերի ընթացքում վիրավորվել է 728 մարդ, սպանվել է մեկ ոստիկան, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Ավելի վաղ, լիբանանյան բանակը դուրս էր բերել ցուցարարներին էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարությունների շենքերից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հաղորդվում էր, որ Լիբանանի մայրաքաղաքում տեղի ունեցած զանգվածային հակակառավարական ցույցի ընթացքում բախումներ են սկսվել ցուցարարների և իրավապահ մարմինների միջև:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բեյրութ  


Վերնագիրի այլ պիտակները