Լիբանանի շրջակա միջավայրի նախարարը հրաժարական է տվել

20:12   09 Օգոստոս 2020    271

Լիբանանի շրջակա միջավայրի նախարար Դամիանոս Քաթարը հրաժարական է տվել, հայտնում է լիբանանյան Al-Jadeed հեռուստաալիքը:

Ըստ հեռուստաալիքի՝ վարչապետ Հասան Դիաբը փորձում է համոզել Քաթարին մնալ իր պաշտոնում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ հրաժարական էր տվել Լիբանանի տեղեկատվության նախարար Մանալ Աբդեսամադը: Նա իր որոշումը կապել էր օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լիբանան  


Վերնագիրի այլ պիտակները