Գիտնականները բացատրել են գլխապտույտի վտանգը

20:23   09 Օգոստոս 2020    261

Գլխապտույտը, որն առաջանում է ոտքի կանգնելիս, կարող է վկայել դեմենցիայի զարգացման մասին, վստահ են Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները:

Հետազոտությանը մասնակցել են 12-ից 70 տարեկան 2 հազար մարդ: Փորձագետները նրանց հետևել են ավելի քան 10 տարի: Նրանք պարզել են, որ մարդիկ, որոնք արյան ցածր ճնշում ունեն, որը հաճախ գլխապտույտի առաջացման պատճառ է հանդիսանում, 40%-ով ավելի հաճախ են տառապում թուլամտությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բանն այն է, որ արյան անբավարար հոսքը դեպի ուղեղ կարող է հանգեցնել ճանաչողական ֆունկցիաների խանգարման: Տարիքի հետ անոթները նաև կորցնում են ճկունությունը, ինչը նույնպես հանգեցնում է ճնշման հետ կապված խնդիրների: Տարեց մարդկանց մոտ կարող է զարգացնել օրթոստատիկ հիպոթենզիա՝ արյան ճնշման իջեցում ուղղահայաց դիրք ընդունելիս, ինչին բախվում են 50-ից բարձր տարիքի մարդկանց 5%-ը և 70-ից բարձր տարիքի մարդկանց ավելի քան 20%-ը, գրում է Daily Mail-ը:

Գլխապտույտը կարող է լինել առաջին ազդանշանը արյան անոթների հետ կապված խնդիրների, ինչպես նաև հետագայում թուլամտության զարգացման դեպքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գիտնականներ  


Վերնագիրի այլ պիտակները