Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի հետ միշտ միասին կլինեն

22:58   09 Օգոստոս 2020    332

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Մինսկը և Մոսկվան միշտ համագործակցելու են:

Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը: «Մենք միշտ համագործակցելու ենք Ռուսաստանի հետ, միշտ միասին կլինենք», – ասել է Լուկաշենկան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ նրա՝ նախորդ օրը տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ «մենք նույն նավի մեջ ենք»:

Լուկաշենկոն նաև նշել է, որ ինքը որևէ դժվարություն չի ունեցել այն հարցին պատասխանելիս, թե որտեղ է կատարելու առաջին այցն ընտրություններից հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լուկաշենկո  


Վերնագիրի այլ պիտակները