Ford-ն ավարտել է իր մոդելային շարքում վերջին սեդանի արտադրությունը

22:26   10 Օգոստոս 2020    378

Ամերիկյան Ford ընկերությունն ավարտել է իր մոդելային շարքում վերջին սեդանի արտադրությունը․ այժմ մակնիշը միայն կթողարկի ամենագնացներ, քրոսովերներ, պիկապներ եւ սպորտքարեր։

Այս գարնանը Ford-ը հայտարարել է իր մոդելային գամմայում վերջին սեդանից առաջիկայում հրաժարվելու մասին․ Fusion-ը, որը հայտնի է եվրոպական շուկայում Mondeo անունով, որոշվել է չեղարկել արտադրությունից պահանջարկի անկման պատճառով, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

2019 թվականին ԱՄՆ-ում վաճառվել է այդ սեդանի ավելի քան 166 հազար նմուշ, եւս 37 հազար ավտոմեքենա հնարավոր է դարձել իրացնել ընթացիկ տարվա առաջին եռամսյակում։ Այժմ The Detroit Bureau պարբերականի հաղորդմամբ, թողարկվել է Ford Fusion սեդանի վերջին նմուշը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները