Նոր Զելանդիային պահանջվում է նոր հրաշագործ

09:51   10 Օգոստոս 2020    255

Տասնամյակներ շարունակ Քրայսթչերչում (Նոր Զելանդիա) պաշտոնապես աշխատել է հրաշագործ, սակայն այժմ, երբ նա արդեն 87 տարեկան է, ցանկանում է հանգստի գնալ։

1998 թվականից ծնունդով Մեծ Բրիտանիայից Յան Բրեքենբերին ստացել է տարեկան 10 400 դոլար «հրաշագործության» համար։ Նա սկսել է անվանել իրեն հրաշագործ, երբ տեղափոխվել է Նոր Զելանդիա 1970-ականներին։

«Ամեն օր աշխարհը դառնում է ավելի լուրջ, ուստի այժմ զվարճանքն ամենահզոր բանն է աշխարհում»,-ասել է Բրեքենբերին՝ մտորելով այն մասին, որ իր աշխատանքը մարդկանց զվարճացնելն է, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նրա ամենահավանական ժառանգորդը՝ 39-ամյա Արի Ֆրիմանը, որը դասավանդում է կիթառ եւ նվագում երաժշտական խմբում, արդեն նկատվել է քաղաքում Բրեքենբերիի կողքին՝ դարձյալ կրելով գլխարկ եւ թիկնոց, ինչպես հրաշագործի իսկական աշակերտը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները