Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 25 նոր դեպք

10:15   10 Օգոստոս 2020    255

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 25 նոր դեպք:

Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1250 դեպք:

Ապաքինվել է ևս 10 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 1010:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 7068 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 242-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները