Բեյրութում ցուցարարները փորձել են հրկիզել խորհրդարանի շենքը

10:24   10 Օգոստոս 2020    257

Բեյրութի կենտրոնում հերթական անգամ բախումներ են ծայր առել ցուցարարների և ուժայինների միջև: Որոշ ակտիվիստներ փորձել են հրկիզել խորհրդարանի շենքը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Global News-ը:

Հակակառավարական ակցիայի մասնակիցները փակել են մայրաքաղաքի կենտրոնի երթևեկությունը և գրավել Տրանսպորտի նախարարության շենքը: Ի պատասխան՝ ուժայիններն արցունքաբեր գազ են կիրառել և կրակել ռետինե փամփուշտներով: Ակտիվիստները քարեր են նետել իրավապահների ուղղությամբ: Քաղաքի կենտրոնը հրդեհների ծխով է պատվել:

Նշվում է, որ Լիբանանի մայրաքաղաքում ցույցերի ընթացքում տուժածների թիվը գերազանցել է 700-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բեյրութ  


Վերնագիրի այլ պիտակները