Նախագահին ընտրելու է ոչ թե Պուտինը, այլ՝ ԱՄՆ ժողովուրդը․ Փելոսի

11:02   10 Օգոստոս 2020    243

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ դեմոկրատ Նենսի Փելոսին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահին պետք է ընտրի ոչ թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, այլ ամերիկացի ժողովուրդը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդվում է CNN-ը։

Լրագրողները քաղաքական գործչին հարցրել են նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին:

«Ես կարծում եմ, որ ամերիկացիները պետք է որոշեն, թե ով է լինելու Միացյալ Նահանգների նախագահը, այլ ոչ թե Վլադիմիր Պուտինը», – հայտարարել է Փելոսին:

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի նոյեմբերի 3-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նախագահ  


Վերնագիրի այլ պիտակները