Բեյրութում ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը. VIDEO

11:10   10 Օգոստոս 2020    252

Լիբանանում ոստիկանության և բանակի ստորաբաժանումները ցուցարարներին դուրս են մղել խորհրդարանի շենքից:

Դրա համար նրանք ստիպված օգտագործել են արցունքաբեր գազ: Բեյրութում բողոքի ցույցերը սկսվել են քաղաքի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո:

Ցուցարարները պնդում են, որ ողբերգությունը պայմանավորված էր կառավարության ապաշնորհությամբ: Ցուցարարների և ոստիկանության միջև բախումների հետևանքով ավելի քան 700 մարդ է վիրավորվել:

Օգոստոսի 4-ին հզոր պայթյուն է տեղի ունեցել Լիբանանի մայրաքաղաքի նավահանգստի տարածքում: Ավելի քան 150 մարդ է մահացել, մոտ 5 հազարը՝ վիրավորվել:



Hayatsk.info

Հեշթեգներ: Լիբանան  


Վերնագիրի այլ պիտակները