Ինդոնեզիայում հրաբուխ է ժայթքել. VIDEO

11:42   10 Օգոստոս 2020    277

Ինդոնեզիայում հրաբուխ է ժայթքել՝ 5 կմ բարձրությամբ մոխրի սյուն արձակելով երկինք, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

Մոխիրը հասել է Բերաստագի քաղաք, որը գտնվում է հրաբխից 30 կմ հեռավորության վրա: Իշխանությունները մարդկանց նախազգուշացրել են լավայի հնարավոր հոսքի մասին՝ խորհուրդ տալով հեռանալ հրաբխից առնվազն 3 կմ շառավղով տարածքից:

Հյուսիսային Սումատրայում գտնվող Սինաբունգ հրաբուխը 1 տարուց ավելի ակտիվ չէր:



Hayatsk.info

Հեշթեգներ: Ինդոնեզիա  


Վերնագիրի այլ պիտակները