Մալայզիայի արտգոծնախարարին տուգանել են խորհրդարանի նիստում ծխելու համար

12:02   10 Օգոստոս 2020    242

Մալայզիայի արտաքին գործերի նախարար Հիշամուդին Հուսեյնը խոստովանել Է, որ տուգանվել Է խորհրդարանի նիստում Էլեկտրնային սիգարետներ ծխելու համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին նա հայտնել Է օգոստոսի 10-ին՝ ելույթ ունենալով օրենսդիր մարմնի ստորին պալատի պատգամավորների առջեւ:

«Ես տուգանվել եմ եւ արդեն վճարել եմ տուգանքը, ես զանցանք եմ կատարել եւ ներողություն եմ խնդրել»,- մեջբերում Է անում նրա խոսքից Star հրատարակությունը: Քաղաքական գործիչը լրագրողների օբյեկտիվում Էր հայտնվել անցյալ շաբաթ, երբ խորհրդարանում հրապարակվում Էր գերագույն տիրակալի (թագավորի) ուղերձը:

Տեղական օրենքների համաձայն՝ հասարակական վայրերում ծխելու համար սպառնում Է տուգանք 250 ռինգիտի (59,5 դոլարի) չափով, վճարելուց հրաժարվելու դապքում տուգանքն ավելանում Է մինչեւ 10 հազար ռինգիտ (2,3 հազար դոլար) կամ պատժվում Է մինչեւ երկու տարի ժամկետով բանտարկությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մալայզիա  


Վերնագիրի այլ պիտակները