Զախարովան նշել է Բելառուսում «Дождь» հեռուստաալիքի լրագրողների ձերբակալման պատճառը

13:38   10 Օգոստոս 2020    283

Ռուսական «Дождь» հեռուստաընկերության լրագրողներին ձերբակալել են հավատարմագրման բացակայության պատճառով:

Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Խոսնակը նշել է, որ Բելառուսում Ռուսաստանի դեսպանատունը կապի մեջ է երկրի իշխանությունների հետ, ձերբակալվածներին հյուպատոսական օգնություն է ցուցաբերվում:

«Նրանց գտնվելու վայրը պարզ է դարձել»,-ասել է Զախարովան:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Բելառուսում, որտեղ այսօր տեղի են ունենում նախագահական ընտրություններ, ձերբակալվել են «Անձրև» հեռուստաընկերության լրագրողները: Ռուսական հեռուստաալիքի տելեգրամյան էջում տեղեկություն է հրապարակվել երկու թղթակցի և օպերատորի ձերբակալման մասին: Նշվում է, որ «քաղաքացիական հագուստով և դիմակներով մարդիկ նրանց պառկեցրել են ասֆալտին և տարել են անհայտ ուղղությամբ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները