Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 20 միլիոնը

13:16   10 Օգոստոս 2020    276

Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 20 միլիոնը։

Այս մասին վկայում են Worldometers առցանց թարմացվող կայքի տվյալները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ կայքի պարբերաբար թարմացվող տվյալների՝ ամբողջ աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսի 20 025 950 դեպք, վարակի զոհերի թիվը հասել է 734 018-ի, բուժվել է 12 900 621 մարդ:

Հիվանդների և մահվան ելքերի թվով առաջատար է շարունակում մնալ Միացյալ Նահանգները, որտեղ գրանցվել է վարակման 5 199 444 դեպք, որից 165 617-ը՝ մահվան ելքով:

Վարակակիրների թվով առաջին հնգյակում են Բրազիլիան՝ վարակման 3 035 582 դեպք, 101 136-ը՝ մահվան ելքով, Հնդկաստանը՝ 2 215 074 դեպք, 44 466-ը՝ մահվան ելքով, Ռուսաստանը՝ 887 536 դեպք, 14 931-ը՝ մահվան ելքով, և Հարավային Աֆրիկան՝ 559 859 դեպք, 10 408-ը՝ մահվան ելքով։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Համավարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 213 երկրում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները