Թրամփը խոստացել է «զգալի» օգնություն ցուցաբերել Լիբանանին

12:58   10 Օգոստոս 2020    234

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է «զգալի» օգնություն ցուցաբերել Լիբանանին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Շատ երկրներ են փորձում օգնել»,-ասել է ԱՄՆ նախագահը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ Լիբանանին օգնելու նպատակով ստեղծված խմբի ղեկավարների նիստի ժամանակ:

Հարցին այն մասին, թե կոնկրետ ինչ չափի օգնություն կտրամադրի ԱՄՆ-ն, նախագահ Թրամփը պատասխանել է. «Դա զգալի կլինի»:

Նա հիշեցրել է նաև, որ ԱՄՆ-ն արդեն երեք ռազմական ինքնաթիռ է ուղարկել Լիբանան` օգնություն հասցնելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները