Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 70 մարդ է մահացել

16:01   10 Օգոստոս 2020    329

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 70 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 15 001 պացիենտ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:

Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 5118 նոր դեպք: Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 892 654 դեպք: Մեկ օրում ապաքինվել է 3259 մարդ՝ ընդհանուր առմամբ, 696 681 պացիենտ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները