Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը կայցելի Թուրքիա

12:14   10 Օգոստոս 2020    299

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կայցելի Թուրքիա:

Այս մասին Hayatsk.info-ին տեղեկացրել են Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից:

Նախարարությունից հայտնել են, որ այցը տեղի կունենա օգոստոսի 11-ին:

Այցի շրջանակներում քննարկվելու են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային խնդիրները, ինչպես նաև աշխարհում տեղի ունեցող վերջին զարգացումները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները