Իլհամ Ալիևը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին

15:31   10 Օգոստոս 2020    504

Օգոստոսի 10-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Ալեքսանդր Լուկաշենկոյին և շնորհավորել նրան՝ Բելառուսում կայացած նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:

Նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Ա.Լուկաշենկոյին՝ նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակի առթիվ, նրան մաղթել է նորանոր հաջողություններ գործունեության մեջ` ի շահ Բելառուսի ժողովրդի բարգավաճման և երկրի զարգացման:

Բելառուսի նախագահը երախտագիտություն է հայտնել նախագահ Իլհամ Ալիևին՝ ցուցաբերած ուշադրության և շնորհավորանքի համար:

Ընդգծելով տարբեր ոլորտներում մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների հաջող զարգացումը՝ պետությունների ղեկավարները վստահություն են հայտնել, որ կապերը կշարունակեն ընդլայնվել:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են՝ համագործակցության տարբեր ոլորտների հեռանկարների վերաբերող հարցեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նախագահ   Իլհամ-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները