Սերբիայի փոխվարչապետը կայցելի Ադրբեջան

14:00   10 Օգոստոս 2020    419

Սերբիայի փոխվարչապետ, ՆԳՆ ղեկավար Նեբոյշա Ստեֆանովիչը այց կկատարի Ադրբեջան:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն, այցը տեղի կունենա վաղը:

Նշենք, որ օգոստոսի 7-ին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ափսոսանք հայտնել կապված նրա հետ, որ հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում՝ Հայաստանի սադրանքների արդյունքում հայկական կողմը օգտագործել է Սերբիայում արտադրված զենք: Ա.Վուչիչը նշել է նաև, որ իրավիճակի հետաքննության կապակցությամբ, առաջիկայում Սերբիայի բարձրաստիճան պատվիրակություն կուղարկվի Ադրբեջան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Սերբիա  


Վերնագիրի այլ պիտակները