Աշնանը Ռուսաստանում կորոնավիրուսի ընթացքն ավելի ծանր կարող է լինել

18:04   10 Օգոստոս 2020    372

Աշնանը ռուսաստանցիները կարող են բախվել կորոնավիրուսի ավելի ծանր ընթացքի:

Այս մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է իմունոլոգ, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Արեգ Թոթոլյանը:

Նրա խոսքերով, դեռևս չկա գիտականորեն հիմնավորված պատասխան այն հարցին, թե ինչպես են սեզոնային վարակները համատեղվելու COVID-19-ի հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Բացի այդ, վերջերս Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան նախազգուշացրել է, որ այս համաճարակաբանական սեզոնին գրիպի այլ տեսակներ են սպասվում, քան նախորդ տարիներին, ռուսաստանցիները դեռ չեն պատվաստվել դրանց դեմ:

Անհասկանալի է, թե ինչպես կտանեն վիրուսը նրանք, ովքեր հետևել են խիստ ինքնամեկուսացման ռեժիմին: Նրանք չեն կարող ամբողջ կյանքում նստել տանը:

Աշնանը, հավանաբար, մենք կարող ենք բախվել COVID-19-ի ավելի ծանր ընթացքի, քան գարնանը, և մենք պետք է հոգեբանորեն պատրաստ լինենք դրան»,-ասել է մասնագետը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները