Հունաստանում տեղատարափ անձրևները 6 մարդու կյանք են խլել

19:15   10 Օգոստոս 2020    304

Հունաստանի Եվբեա կղզում տեղատարափ անձրևներից ջրհեղեղ է առաջացել, որի հետևանքով 6 մարդ է զոհվել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ զոհերից մեկը 8 ամսական երեխա է: Եվս երկու տղամարդու ճակատագիր անհայտ է մնում:

Նրանք համարվում են անհետ կորած: Մի քանի գյուղերում գետերի վարարման հետևանքով տները ջրածածկ են եղել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հունաստան  


Վերնագիրի այլ պիտակները