Դոնոր երկրների միջազգային համաժողովն ավելի քան 252 մլն եվրո է հավաքել Բեյրութի վերակառուցման համար

19:58   10 Օգոստոս 2020    301

Դոնոր երկրների միջազային համաժողովը, որն անցկացվել է Ֆրանսիայի նախագահ Մանուել Մակրոնի ղեկավարմամբ, 252,7 միլիոն եվրո է հավաքել մարդասիրական ճգնաժամում հայտնված Լիբանանին աջակցության համար, գրում է DW-ն՝ հղում տալով Մակրոնի հայտարարությանը։

Աղբյուրը մանրամասնում է, որ Ֆրանսիայի հատկացրած մարդասիրական օգնության ծավալը կազմում է 30 միլիոն եվրո։ Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը, իր հերթին, հայտարարել է, որ «Բեյրութում տեղի ունեցած մեծ աղետի հաղթահարման համար» Գերմանիան 20 միլիոն եվրո կուղարկի Լիբանան, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Ինձ տպավորել է, թե քանի երկիր է պատրաստ օգնել Լիբանանին»,- համաժողովի ժամանակ հայտարարել է Մաասը։

Հայտնի է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես խոստացել է օգնություն հատկացնել Լիբանանին, սակայն կոնկրետ գումարի չափի մասին տեղեկություններ դեռևս չկան։ Ենթադրվում է, որ Եվրոպական միության օգնության չափը կլինի 63 միլիոն եվրո։

ՄԱԿ-ի գնահատականներով՝ բժշկական և պարենի օնության, ինչպես նաև Բեյրութի՝ անօթևան մնացած ավելի քան 300 000 բնակչի համար նոր տան կառուցման համար հարկավոր է մոտ 116,9 միլիոն դոլարի ներդրում կատարել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բեյրութ  


Վերնագիրի այլ պիտակները