Լիբանանի վարչապետը հրաժարական կտա

20:16   10 Օգոստոս 2020    336

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հրաժարական կտա:

Հասարակական աշխատանքների եւ տրանսպորտի նախարար Միշել Նաջարը հայտարարել է, որ Դիաբը կհայտարարի կառավարության հրաժարականի մասին: Առողջապահության նախարար Համադ Հասանն էլ հայտարարել է, որ վարչապետը հրաժարական կտա, սակայն նրա հրաժարականը չի նշանակում, որ նա խուսափում է պատասխանատվությունից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշենք, որ Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո վերսկսվել են ներկայիս իշխանությունների հրաժարականի պահանջով ցույցերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները