ԵՄ կառույցների ղեկավարները Բելառուսում նախագահական ընտրությունների վերաբերյալ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել

21:02   10 Օգոստոս 2020    318

ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը եւ հարեւանության ընդլայնման ու քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարխելին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կապված Բելառուսի նախագահական ընտրությունների հետ:

«Նախագահական ընտրությունները Բելառուսի Հանրապետությունում անցկացվել են օգոստոսի 9-ին: Եվրամիությունը բազմիցս այս ընտրությունների նկատմամբ պատշաճ վերաբերմունքի վերաբերյալ իր ակնկալիքներն է հայտնել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ընտրությունների գիշերը մռայլվեց խաղաղ ցուցարարների հանդեպ կառավարության անհամաչափ եւ անընդունելի բռնություններով: Ըստ որոշ տեղեկությունների՝ սա հանգեցրել է մեկ քաղաքացու մահվան եւ շատերի վնասվածքների: Մենք դատապարտում ենք բռնությունները եւ կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել անցած գիշերը ձերբակալվածներին: Բելառուսի իշխանությունները պետք է ապահովեն խաղաղ հավաքների անցկացման հիմնարար իրավունքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները