Բելառուսի ՊԱԿ նախագահը հայտնել է նախագահի ընդդիմադիր թեկնածուի դեմ մահափորձի նախապատրաստման մասին

21:12   10 Օգոստոս 2020    385

Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեի նախագահ Վալերի կուլչիկը հայտարարել է, որ երկրի նախագահական թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի դեմ մահափորձ է նախապատրաստվել:

«Ընդդիմության` այսպես կոչված միավորված շտաբից տեղեկություն է ստացվել, որ իրենք մտավախություն ունեն, որ Տիխանովսկայայի դեմ սադրանքներ և մահափորձ տեղի կունենա: ՆԳՆ ծայրահեղականության դեմ պայքարի բաժինը ևս նման հաղորդագրություն է որսացել», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով`հաղորդագրությունն ուղարկողի ինքնությունը պարզվել է, նրան շուտով կձերբակալեն: Վերջինս նշել է, որ այդ մասին զեկուցվել է երկրի ղեկավարին, որն էլ հրահանգել է 120 պատրաստված աշխատակիցներից կազմված խումբ ուղարկել միավորված շտաբի պաշտպանությունն ապահովելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները