Բեյրութում վերսկսվել են բախումները ոստիկանության և ցուցարարների միջև

21:44   10 Օգոստոս 2020    334

Բեյրութի կենտրոնում վերսկսվել են բախումները ոստիկանության և ցուցարարների միջև:

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Լիբանանի մայրաքաղաքում չեն դադարում ուրբաթ օրվանից: Ցուցարարները պահանջում են կառավարության և խորհրդարանի հրաժարականը, ինչպես նաև բացատրություն են պահանջում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սարսափելի պայթյունի հետևանքով 200 մարդ մահացել է, ավելի քան 6000-ը վիրավորվել: Մի քանի օր շարունակվող ցույցերի ժամանակ 700 մարդ ևս վիրավորում է ստացել:

Hayat.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները