ՄԱԿ. Լիբանանում հացը կարող է մոտ երկուսուկես շաբաթից սպառվել

09:02   11 Օգոստոս 2020    228

ՄԱԿ-ի պարենային գործակալության ղեկավար Դեւիդ Բիսլին մտահոգված է, որ Լիբանանում հացը կարող է մոտ երկուսուկես շաբաթից սպառվել, քանի որ երկրի հացահատիկի 85%-ը գալիս է Բեյրութի ավերված նավահանգստի միջոցով:

Բեսլին, որը գտնվում է Բեյրութում՝ վնասները եւ վերականգնման հեռանկարները գնահատելու համար, ՄԱԿ-ի վիրտուալ ճեպազրույցում խոսել է Լիբանանի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունից հետո մարդասիրական իրավիճակի մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Աշխատելով լիբանանյան բանակի հետ, մենք կարծում ենք, որ կարող ենք մաքրել տեղանքի մի մասը»,- ասել է Բեսլին: «Մենք օդով տեղափոխելու ենք շատ սարքավորումներ՝ հնարավորության սահմաններում անելով ամեն ինչ»:

Նա նշել է, որ հանդիպել է այն նախարարների հետ, որոնք հրաժարական են տվել, եւ ասել է նրանց, որ ՄԱԿ-ը կարիք ունի «բացարձակ համագործակցության, առանց խոչընդոտների», քանի որ փողոցներում մարդիկ զայրացած են եւ ուզում են վստահ լինել, որ միջազգային օգնությունը կհասնի իր նպատակին:

Hayat.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները