Լիտվայի ԱԳՆ ղեկավար. Սվետլանա Տիհանովսկայան Լիտվայում է

10:40   11 Օգոստոս 2020    260

Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տխանովսկայան բողոքի ցույցերի ֆոնին Բելառուսից մեկնել է Լիտվա եւ անվտանգության մեջ է, գրել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը Twitter-ում:

Ավելի վաղ Բելառուսի ՊԱԿ-ի ղեկավար Վալերի Վակուլչիկը հայտարարել էր, որ Բելառուսի ՊԱԿ-ը մահափորձ է կանխել նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի վրա:

Ըստ Վակուլչիկի` ՊԱԿ-ը Տիխանովսկայայի շտաբից հաղորդագրություն էր ստացել նրա կյանքի համար մտավախությունների մասին: «Դրանից առաջ ՆԳՆ-ն հաղորդագրություն էր որսացել, որ «սրբազան զոհաբերություն է անհրաժեշտ»: Ուղարկողն արդեն նույնականացվել է եւ մոտ ապագայում կկալանավորվի»,- ասել է Վակուլչիկը:

Արդյունքում, ըստ ՊԱԿ-ի ղեկավարի, նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրամանով 120 մարդ էր ուղարկվել Տիխանովսկայայի շտաբի պահպանության համար:

Օգոստոսի 10-ի առավոտյան Լուկաշենկոն հայտարարել էր, որ Տիխանովսկայայի շտաբը պաշտպանության տակ է առնվել սպասվող սադրանքների վերաբերյալ օպերատիվ տեղեկատվություն ստանալուց հետո: «Աստված մի արասցե, պոկեին նրանցից մեկի գլուխը, տարիներ շարունակ մենք էինք պատասխան տալու: Ուստի ստիպված էինք նրանց պաշտպանության տակ առնել»,- ասել է նախագահը:

Տիխանովսկայայի շտաբում հայտարարել են, որ բողոքների ընթացքում պաշտպանություն չի խնդրել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լիտվա  


Վերնագիրի այլ պիտակները