Հույս կա․ ԱՀԿ ղեկավարը վստահ է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում դրական արդյունքը հնարավոր է

11:12   11 Օգոստոս 2020    251

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադան Գեբրեիսուսը հայտարարել է, որ աշխարհում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակում, հույսի շողեր են նկատվում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում Լենտան՝ հղում անելով կազմակերպության մամուլի ծառայությանը:

ԱՀԿ ղեկավարի խոսքերով, շատ մարդիկ վշտանում են համաճարակի պատճառով և կարծում են, որ այն դժվար ժամանակաշրջան է Երկիր մոլորակի բոլոր բնակիչների համար․ «Բայց ես ուզում եմ պարզություն մտցնել. Կան հույսի կանաչ ծիլեր, և անկախ նրանից, թե որտեղ է գտնվում երկիրը, շրջանը, քաղաքը կամ մարզը, երբեք ուշ չէ կանգնեցնել համավարակը»,-վստահեցրել է նա և հավելել, որ իրավիճակի դրական արդյունքը հնարավոր է։

Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները