Սլովակիան արտաքսում է 3 ռուս դիվանագետի

11:34   11 Օգոստոս 2020    388

Սլովակիայի իշխանությունները որոշում են ընդունել արտաքսել լրտեսության մեջ կասկածվող 3 ռուս դիվանագետի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին:

Նշվում է, որ դիվանագետները պետք է լքեն Սլովակիան մինչև շաբաթվա վերջ: Գործակալության փոխանցմամբ՝ համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության մակարդակով:

Տեղի ԶԼՄ-ներն իրենց հերթին մեջբերում են ԱԳՆ ներկայացուցչի մեկնաբանությունը, որով լուրը հաստատվել է: Վերջինս հայտնել է, որ Սլովակիան ձգտում է Մոսկվայի հետ լավ հարաբերությունների, սակայն դիվանագետները խախտում են թույլ տվել, այդ իսկ պատճառով կլքեն երկրի տարածքը:

Միջազգային հարցերով Պետդումայի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ Ռուսաստանը կտա համաչափ պատասխան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սլովակիա  


Վերնագիրի այլ պիտակները