Մաասը նշել է, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները չափազանց կարեւոր են

11:57   11 Օգոստոս 2020    231

Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը հայտարարել է, որ մեկնում է Ռուսաստան` երկու երկրների միջեւ հարաբերությունների տարբերությունների մասին բաց խոսելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Այնտեղ, որտեղ պարզաբանման կարիք կա, ավելի լավ է խոսել բաց: Ուստի այսօր ես համավարակի սկսվելու ցի վեր առաջին անգամ մեկնում եմ Ռուսաստան»,- ասել է նա լրագրողներին Ռուսաստան մեկնելուց առաջ: Մեկօրյա այցի ընթացքում Մաասը կայցելի Մոսկվա եւ Սանկտ Պետերբուրգ: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի եւ Գերմանիայի միջև հարաբերությունները փորձությունների ենթարկվեցին անցյալ տարի, ընդ որում` «ոչ վերջին հերթին Բեռլինի Թիրգարտենի այգում սպանության (Վրաստանի քաղաքացու) պատճառով»:

«Գերմանա-ռուսական հարաբերությունները չափազանց կարեւոր են` դրանք ինքնահոսի թողնելու համար»,- շեշտել է Մաասը` նշելով, որ միայն Մոսկվայի մասնակցությամբ կարելի է արդյունքների հասնել այնպիսի կարեւոր թեմաների շուրջ, ինչպիսին է Ուկրաինայի, Լիբիայի եւ Սիրիայի հակամարտությունների կարգավորումը: «Եվ զենքի վերահսկման ոլորտում Ռուսաստանի քայլերը եւս առանցքային դեր ունեն»,- ասել է գերմանացի նախարարը:

Նա հավելել է, որ Ուկրաինայում, Լիբիայում եւ Սիրիայում հակամարտությունների լուծման հարցում կարելի է արդյունքների հասնել միայն Ռուսաստանի մասնակցությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մաաս  


Վերնագիրի այլ պիտակները