Թիմ Քուքը միլիարդատեր է դարձել

12:15   11 Օգոստոս 2020    237

Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքը դոլարային միլիարդատեր է դարձել։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է Bloomberg գործակալությունը։

«Քուքը միացել է ղեկավարների ամենաէլիտար ակումբներից մեկին, որոնք ընկերություններ չեն հիմնել․ նրա սեփական կապիտալը գերազանցել է 1 միլիարդ դոլարը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ըստ Bloomberg Billionaires Index-ի, նրա կարողությունը գերազանցել է 1 միլիարդ դոլարը այն բանից հետո, երբ Apple- ի բաժնետոմսերի արժեքն աճել է գրեթե 5% -ով: Նշվում է, որ այժմ ընկերության շուկայական արժեքը կազմում է 2 տրիլիոն դոլար:

Apple-ի շուկայական արժեքը բարձրացել է լավ արդյունքների եւ տեխնոհսկաների մասով կանխատեսումների շնորհիվ:

Քուքն ընկերությունում 847.969 բաժնետոմս ունի և նախորդ տարի իր բաժնեմասից ավելի քան 125 միլիոն դոլար էր վաստակել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Apple  


Վերնագիրի այլ պիտակները