Տիխանովսկայային Բելառուսից հեռացրել են իշխանությունները

12:44   11 Օգոստոս 2020    247

Բելառուսի նախագահ թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային Բելառուսից հեռացրել են իշխանությունները, հաղորդում է Tut.by-ը՝ հղում անելով Տիխանովսկայայի վստահված անձ Օլգա Կովալկովային:

Նշվում է, որ Տիխանովսկայան ընտրություն չուներ, իսկ նրա հեռանալը թույլ տվեց ազատել նրա շտաբի պետ Մարիա Մորոզին, ով ձերբակալվել էր ընտրություններից առաջ:

Ազատ արձակվելուց հետո Մորոզը Տիխանովսկայայի հետ լքել է երկիրը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayat.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները