Ֆիլիպինների նախագահը մտադիր է առաջինը փորձարկել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը

13:44   11 Օգոստոս 2020    245

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն պատրաստվում է առաջինն իր վրա փորձարկել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը:

Դուտերտեն, իր իսկ խոսքով, ցանկանում է ցույց տալ, որ լիովին վստահում է ռուսական մշակումներին: Նա ընդգծել է, որ պատվաստանյութն օգուտ կբերի մարդկությանը: «Երբ այն հասնի մեզ, ես հանրությանն ապացույց կներկայացնեմ իմ պատվաստման վերբերյալ, որպեսզի խոսակցություններ չլինեն, ես ներարկում կանեմ»,- ասել է Դուտերտեն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախագահը նշել է, որ եթե պատվաստանյութն իրեն համապատասխան լինի, ապա ներարկում կարելի կլինի անել նաև մյուս բնակիչներին: Բացի այդ, նա ցանկություն է հայտնել ռուսական կողմի հետ քննարկել արտադրության տեխնոլոգիայի հնարավոր փոխանցումը:

Hayat.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները