Թրամփն ասել է, թե ով է միջամտում ԱՄՆ ընտրություններին

14:14   11 Օգոստոս 2020    257

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Միացյալ Նահանգների Դեմոկրատական կուսակցության անդամները միջամտում են պետության ղեկավարի ընտրությանը՝ պնդելով, որ քվեարկությունը կատարվի փոստով:

Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում լրագրողները Թրամփին խնդրելեն մեկնաբանել ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը:

«Ես ձեզ կասեմ, թե ով է խանգարում մեր ընտրություններին: Դեմոկրատները միջամտում են՝ ցանկանալով և պնդելով, որ քվեաթերթիկներն ուղարկվեն փոստով, որտեղ ամենուր կոռուպցիա է», – ասել է նախագահը:

ԱՄՆ մի շարք նահանգներ արդեն օրինականացրել են փոստով քվեարկությունը, մյուսներում այն դեռ պատրաստվում է կորոնավիրուսային համավարակի հետ կապված: Ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները