Սի Ցզինփինը կոչ է արել Չինաստանի քաղաքացիներին խնայել սնունդը

16:16   11 Օգոստոս 2020    270

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Սի Ցզինփինը երկրի քաղաքացիներին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել սննդի օգտագործման և վատնման հարցում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում տալով «Սինհուա» գործակալությանը:

«Չնայած նրան, որ տարեցտարի մենք ավելի շատ հացահատիկի բերք ենք հավաքում, առաջվա պես պետք է գիտակցաբար մոտենանք պարենային անվտանգությանը»,-նշել է չինացի առաջնորդը` սննդի վատնման սովորությունը բնորոշելով որպես «տխուր և ցնցող»:

Դրան զուգահեռ՝ Չինաստանի ղեկավարն ընդգծել է օրենսդրական դաշտի և վերահսկողության ամրապնդման, արդյունավետ միջոցներ ձեռնարկելու, ինչպես նաև երկարաժամկետ մեխանիզմ ստեղծելու անհրաժեշտությունը` սննդի թափոնների դեմ արդյունավետ պայքարի համար:

«Անհրաժեշտ է ամրապնդել բացատրական գործունեությունը քաղաքացիների շրջանում, ինչպես նաև արմատավորել խնայելու սովորությունը և այնպես անել, որ հասարակությունը վատնումն ամոթալի ընդունի և հպարտանա խնայողականությամբ»,-ասել է Ցզինփինը:

Համաձայն գործակալության` չինացի առաջնորդը բազմիցս կոչ է արել բնակչությանը խնայողաբար օգտագործել սնունդը, ինչպես նաև կտրուկ դեմ է հանդես եկել սննդի վատնմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները