Օվկիանոսում ամենամեծ «աղբակղզին» հասել Է Ֆրանսիայի չափերին

15:06   11 Օգոստոս 2020    229

Մոլորակի վրա ամենամեծ «աղբակղզին» իր չափերով համեմատելի Է Ֆրանսիայի հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ժակ Իվ Կուստոյի թոռը, օվկիանոսի հետազոտող եւ պաշտպան Ֆիլիպ Կուստոն եւ նրա կինը՝ Աշլան Բրոկը:

«Մենք հինգ հսկայական «աղբակղզիներ» ունենք օվկիանոսի մեջտեղում: Դրանք գոյացել են օվկիանոսային հոսանքների առանձնահատկությունների պատճառով… Այնտեղ պլաստիկե իրեր են ընկնում աշխարհի բոլոր կետերից:

Ամենամեծ «աղբակղզին» գտնվում Է Խաղաղ օվկիանոսում: Չափերով նա ավելի մեծ Է, քան ԱՄՆ-ի Տեխասի նահանգը, մակերեսով հավասար Է Ֆրանսիային»,-ասել Է Բրոքը: Ինչպես հավելել Է Կուստոն, հիմնականում աղբակղզիները բաղկացած են պլաստիկե իրերից, որոնք օվկիանոս են ընկնում գետերից: EarthEcho International բնապահպանական ֆոնդը, որի հիմնադիրը Ֆիլիպ Կուստոն Է, ամբողջ աշխարհից երիտասարդների Է ներգրավում, այդ թվում՝ պլաստիկե աղտոտումից գետերի մաքրման գործին:

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները