«Կորոնավիրուսի դեմ պայքարում հույսի ծիլեր են նշմարվում»․ ԱՀԿ ղեկավար

17:17   11 Օգոստոս 2020    293

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը հայտարարել է, որ չնայած աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման մոտ 20 միլիոն դեպք է հաստատվել, և այդ հիվանդությունից մահացել է մոտ 750 000 մարդ՝ Covid-19-ի դեմ պայքարում հույսի նշույլ է նկատվում․ ԱՀԿ ղեկավարի հայտարարությունը տեղ է գտել կազմակերպության պաշտոնական կայքում։

«Ձեզնից շատերն այժմ սգի մեջ են։ Սա աշխարհի համար բարդ ժամանակաշրջան է, սակայն ցանկանում եմ հստակություն մտցնել․ հույսի ծիլեր են նշմարվում, և անկախ այն հանգամանքից, թե որտեղ է երկիրը, շրջանը, քաղաքը կամ գյուղը գտնվում՝ երբեք ուշ չէ կանխել Covid-19-ի բռնկումը»,- նշել է Ղեբրեյեսուսը։

Նա նաև կոչ է արել օրինակ վերցնել Նոր Զելանդիայից, Ռուանդայից, Կարիբյան ծովում և Խաղաղ օվկիանոսում գտնվող մի շարք կղզային պետություններից, որոնց հաջողվել է համաճարակը վաղ փուլերում կանգնեցնել։

«Նոր Զելանդիան կորոնավիրուսի դեմ պայքարի համաշխարհային օրինակ է ցույց տվել․ իմ կոչը հստակ է՝ ճնշել, ճնշել և ևս մեկ անգամ ճնշել վիրուսը»,- նշել է նա։

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 20 259 564 է, մահացել է 739 212 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կորոնավիրուս  


Վերնագիրի այլ պիտակները