Համավարակը կլինի ՄԱԿ Գլխավոր Վեհաժողովի դեբատների հիմնական թեման

16:39   11 Օգոստոս 2020    292

Համավարակը եւ համավարակի մասին քննարկոմները կլինեն ՄԱԿ Գլխավոր Վեհաժողովի ընդհանուր քաղաքական բանավեճերի հիմնական հարցը, որոնք տեղի կունենան սեպտեմբերի վերջին։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ՄԱԿ Գլխավոր Վեհաժողովի 75-րդ նստաշրջանի նախագահող Վոլքան Բոզքըրի նամակում, որը ուղղվել է անդամ պետություններին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բանավեճերն ու քննարկումները անցնելու էին «Ապագան, որը մենք ուզում ենք, եւ ՄԱԿ-ը, որը պետք է մեզ» խորագրի ներքո, սակայն ըստ ամենայնի, խորագիրը փոխվել է, ժամանակի գլխավոր մարտահրավերի պահանջին համահունչ։ Նշենք, որ օրակարգի փոփոխությունը հենց նախագահողինն է։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները