Ավելի քան 20 մարդ Սուդանում մահացել է վատ եղանակի հետևանքով

16:59   11 Օգոստոս 2020    303

Սուդանում հորդառատ անձրևների հետևանքով զոհվել է 21 մարդ, վիրավորվել` 16 մարդ:

Ներկայիս անձրևային սեզոնին Սուդանում ընդհանուր առմամբ ոչնչացել է 4.726 տուն և վնասներ հասցրել ևս 4,628-ի: Առավել տուժած շրջաններից մեկը Խարթումն է:

«Ազգային խորհուրդը կոչ է արել Նեղոս գետի մերձակայքում կամ առափնյա այլ վայրերում ապրող մարդկանց անձրևոտ եղանակի ժամանակ պահպանել անհրաժեշտ նախազգուշական միջոցները», – ասվում է հրատարակության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սուդան  


Վերնագիրի այլ պիտակները