Մեքսիկայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից ավելի քան 700 մարդ է մահացել

18:41   11 Օգոստոս 2020    261

Մեքսիկայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 5558 նոր դեպք է հաստատվել, հաղորդում է Reuters-ը:

Երկրի առողջապահության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամում Մեքսիկայում կորոնավիրուսից 705 մարդ է մահացել՝ մահվան ելքով դեպքերի թիվը հասցնելով 53,003-ի, իսկ վարակման դեպքերի ընդհանուր թիվը՝ 485,836-ի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կառավարությունը պնդում է, որ վարակվածների իրական թիվը շատ ավելին է, քան պաշտոնապես հաստատված դեպքերի քանակն է: Մեքսիկան, համաճարակի դեմ պայքարելու հետ մեկտեղ, մայիսի վերջից փորձում է աստիճանաբար վերաբացել երկրի տնտեսությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները