Տիխանովսկայայի թիմակիցները կարծում են, որ նրա տեսաուղերձը նկարահանվել է ճնշման տակ

20:06   11 Օգոստոս 2020    273

Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի վստահված անձ Օլգա Կովալկովան հայտարարել է, որ թեկնածուի տեսաուղերձը, որում նա կոչ է անում դուրս չգալ փողոց` բողոքի ակցիաների, տեսանկարահանվել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովում և, հնարավոր է, ճնշման տակ:

«Որպես մարդ, որը երկար ժամանակ Սվետլանայի կողքին է եղել, կարող եմ ասել, որ նա ընտրություններում իրեն հաղթող է համարում... Կարող եմ ենթադրել, որ նա նման բան ասել չէր կարող»,-հայտարարել է Կովալկովան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա տեղեկացրել է նաև, որ օգոստոսի 10-ին՝ ժամը 16:00-ից Տիխանովսկայայի հետ կապը բացակայել է:

«Դատելով այն հագուստից, որը նա կրում է տեսանյութում, իսկ նա այդ հագուստով էր այն ժամանակ, երբ մենք բաժանվեցինք նրա` ԿԸՀ գնալուց առաջ, տեսանկարահանումն արվել է ԿԸՀ-ի շենքում: Առաջ նա ասում էր, որ բոլորը պետք է օրինական կերպով գործեն, բայց երեկ նա դա կարդում էր թղթից: Եթե Բելառուսը լքելու որոշումը նա ինքն է կայացրել` առանց համաձայնեցնելու թիմի և ԿԸՀ-ի հետ, կարող եմ ենթադրել, որ այդ տեսաձայնագրությունները նույնպես այնտեղ են արվել»,-ավելացրել է Կովալկովան:

Hayat.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները