Forbes-ը հայտնել է ամենաբարձր վարձատրվող դերասանի անունը

20:21   11 Օգոստոս 2020    303

Ամերիկացի դերասան, պրոդյուսեր և ըմբշամարտիկ Դուեյն Ջոնսոնը, որը հայտնի է «Ժայռ» մականունով, կրկին գլխավորել է տարվա ամենաբարձր վարձատրվող դերասանների ցանկն` ըստ Forbes ամսագրի:

12 ամսում 48-ամյա դերասանը վաստակել է 87,5 մլն դոլար, որը 1,9 մլն դոլարով քիչ է նախորդ տարվա եկամուտից: Միայն «Կարմիր ծանուցում» սերիալում նկարահանվելու համար դերասանը ստացել է 23,5 մլն դոլար: Ֆիլմը կհեռարձակվի Netflix-ում՝ աշնանը: Ջոնսոնին մեծ եկամուտ է բերել նաև Under Armour մարզահագուստ արտադրող ընկերության հետ կնքած պայմանագիրը:

Երկրորդ տեղը ցանկում զբաղեցրել է Ռայան Ռեյնոլդսը, որը մեկ օրացուցային տարվա ընթացքում վաստակել է 71,5 մլն դոլար:

Առաջատար եռյակը եզրափակում է ամերիկացի Մարկ Ուոլբերգը, որը խաղացել է «Սպենսերի արդարադատություն» ֆիլմում (Spenser Confidential, 2020):

Forbes-ի ամենամյա ցանկում տեղ են գտել նաև Բեն Աֆլեկը ($55 մլն), Վին Դիզելը ($54 մլն), Բոլիվուդի աստղ Աքշայ Կումարը ($48,5 մլն), Ուիլ Սմիթը ($45,5մլն), Ջեկի Չանը ($40 մլն):

Hayat.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները