Չիկագոյում 260 000 դոլարով վաճառվել է հայտնի զբոսավայրի վերածված 1 մետր լայնությամբ տունը

20:46   11 Օգոստոս 2020    272

Չիկագոյի մոտակայքում գտնվող Դիրֆիլդ բնակավայրում իր նեղ չափսերով աչքի ընկնող տուն է գտնվում, որը տեղացիներն անվանում են «Կարկանդակ-տուն»` նմանեցնելով այն կարկանդակի սեպաձև կտրված կտորի:

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, տունը կառուցվել է 2003 թվականին երկարավուն հողակտորի վրա: Այդ ժամանակվանից ի վեր այն տեղական զբոսաշրջային վայր է դարձել քաղաքի այցելուների համար: Նշվում է, որ թեև տան պատերից մեկն ընդամենը 1 մետր լայնություն ունի, այն բավականին հարմարավետ բնակարանի է վերածվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տան սեփականատերը որոշ ժամանակ առաջ որոշել էր վաճառել տունն ու այն գնահատել 339 000 դոլար, սակայն ավելի ուշ նվազեցրել էր գինը և մեկ շաբաթ առաջ հաջողացրել է վաճառել 260 000 դոլարով:

Մեկ հարկանի ինքնատիպ տունը կազմված է երկու ննջասենյակից, 2 լոգասենյակից, ինչպես նաև հյուրասենյակից, խոհանոցից:

Hayat.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները