Եթե կորոնավիրուսը հայտնվեր Թայվանում կամ ԱՄՆ-ում, այն կարելի կլիներ հեշտությամբ ոչնչացնել

21:46   11 Օգոստոս 2020    301

«Կորոնավիրուսը կարելի էր ավելի արագ արմատախիլ անել, եթե այն հայտնվեր ժողովրդավարական Թայվանում, այլ ոչ թե ավտոկրատական Չինաստանում»:

«Չինական Կոմունիստական կուսակցությունը հնարավորություն ուներ նախազգուշացնել աշխարհին եւ աշխատել աշխարհի հետ` պայքարելու վիրուսի դեմ: Բայց նրանք նախընտրեցին դա չանել, եւ այդ ընտրության արժեքն օրեցօր ավելանում է »,- հանրային առողջապահության քոլեջում ունեցած ելույթում ասել է Ազարը: «Կարծում եմ, թե չափազանցություն չէ ասել, որ եթե այս վիրուսը հայտնվեր Թայվանի կամ Միացյալ Նահանգների նման մի վայրում, ապա դա հնարավոր կլիներ հեշտությամբ արմատախիլ անել»,- հավելել է նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Փոխարենը, Պեկինը կարծես թե դիմադրում էր տեղեկատվության փոխանակմանը, փակում էր բժիշկների բերանը եւ սահմանափակում էր աշխարհի արձագանքելու կարողությունը:

Hayat.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները