Վուչիչը պատրաստ է առաջինը պատվաստվել ռուսական հակակորոնավիրուսային պատվաստանյութով

10:47   12 Օգոստոս 2020    265

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ պատրաստ է առաջինը պատվաստվել հակակորոնավիրուսային պատվաստանյութով։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է rg.ru-ն։

Այս կերպ նախագահ Վուչիչը արձագանքել է առաջինն աշխարհում Ռուսաստանի կողմից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի գրանցման լուրին։

«Ես առաջինը կպատվաստվեմ այդ պատվաստանյութով, երբ սերբ մասնագետները ասեն, որ դա լավն է։ Ես ուրախ եմ, որ ռուսները արդեն պատրաստել են պատվաստանյութը, որը սպասվում էր նոյեմբերին։ Միայն մեր մասնագետները պետք է ասեն, որ այն անվտանգ է եւ հուսալի»,- նկատել է Վուչիչը, հավելելով, որ այն կդառնա իրական փրկություն սերբական տնտեսության համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վուչիչ  


Վերնագիրի այլ պիտակները